Հասարակություն
Ռուսական կողմից չկա վերաբերմունք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ. Ալեն Սիմոնյան
Ինչպես Հայաստանը չի խառնվում որևէ երկրի ներքին գործերին, այնպես էլ որևէ այլ երկիր չպետք է խառնվի մեր ներքին գործերին. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետի հայտարարությանը, որով վերջինս ՀՀ-ում գործող ռուսական որոշ լրատվամիջոցների կոչ էր արել կոռեկտ լինել «Մարտի 1–ի» գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացը լուսաբանելիս:
Լրագրողների հարցին, թե արդյոք չի տեսնում «ՌԴ կողմից սատարում» Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ «ՌԴ կողմից սատարում» արտահայտությունը ճիշտ է: Դրանք ՀՀ ներքին գործերն են, և ինչպես մենք չենք խառնվում որևիցե երկրի ներքին գործերին, այնպես էլ որևիցե այլ երկիր չպետք է խառնվի ՀՀ ներքին գործերին: Կարծում եմ՝ այդ ուղերձը բազմիցս հղվել է, և հետևությունները մեր գործընկերները կանեն»:
Ալեն Սիմոնյանը նաևի նշեց, որ մասնավոր զրույցների ժամանակ կարող է վստահեցնել, որ, ընդհանուր առմամբ ռուսական կողմից չկա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սատարում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0