Հասարակություն
Պարզապես խայտառակություն է. ավագանու նիստում ընդմիջումից հետո քվորում չկար
Երեւանի ավագանու այսօրվա նիստում ընդմիջումից հետո քվորում չկար: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քանի որ չկա քվորում, կես ժամից եւս մեկ անգամ կփորձեն շարունակել ավագանու նիստը:
Այս առնչությամբ, ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում գրել է. «57 հոգանոց մեծամասնությունը հարկ չհամարեց գոնե ներկայություն ապահովել: Սա պարզապես խայտառակություն է. նիստը չի կայանում քվորում չունենալու պատճառով»:
Ավելի ուշ հնարավոր եղավ քվորում ապահովել եւ նիստը շարունակվեց:
Հիշեցնենք, որ ավագանու օրակարգում ի սկզբանե 16 հարց կար, քննարկվելու էր «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու եւ դրա կանոնադրությունը հաստատելու մասին հարցը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0