Հասարակություն
Մաքուր Երևան պարտադիր լինելու է. Հայկ Մարության
Մաքուր Երևան պարտադիր լինելու է, և մենք դրա ճանապարհին ենք: Երևանի ավագանու այսօրվա նիստի ընդմիջմանը հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք խնդրին տալիս ենք համալիր լուծումներ: «Սանիթեքին» սկզբում ասվել էր, որ եթե դուք ապահովեք ձեր բնականոն աշխատանքը և ապահովեք Երևանի մաքրությունը, մենք միայն ուրախ կլինենք, բայց տեսանք, որ իրենք թերանում են: Դրա համար ձեռնարկում ենք այն միջոցառումները, որը դուք տեսնում եք»,- նշեց քաղաքապետը:
Ավագանու այսօրվա նիստում ընդգրկված էր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին հարցը:
Հարցին, թե «Սանիթեք» ընկերությանը 13 մլն դրամ տուգանելուց հետո աշխատանքներն ինչպես են ընթանում, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ընդհանրապես, ընկերության աշխատանքից գոհ չեմ, բայց համեմատության մեջ մի փոքր լավացել է տուգանելուց հետո»:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0