Հասարակություն
Լի՛լ, ես որ գնամ Ոստիկանություն, չեմ կարա էլ հետ գամ, գլխիս սարքելու են. Ոստիկանության պարզաբանումը
Լրատվամիջոցներից մեկում հրապարակված «Լի՛լ, ես որ գնամ Ոստիկանություն, չեմ կարա էլ հետ գամ, գլխիս սարքելու են» վերտառությամբ հոդվածում նշվում է, թե Արմավիրի ոստիկանությունում ծեծի են ենթարկել Օմար Ազմանյանին, ջարդել կողոսկրը՝ ստիպելով ընդունել չկատարած հանցանքը,հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
,,Իրականում, 2018 թ. նոյեմբերի 29-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ երկու հոգի, դիմակավորված մտել են Զարթոնք գյուղի բնակիչներից մեկի տուն։ Ձեռնարկված միջոցառումներով կատարողներից Կարեն Ազիզյանը տեղում բռնվել է, իսկ մյուսը դիմել է փախուստի։ Ավազակության փաստով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում անցակացված օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փախուտի դիմածն Օմար Ազմանյանն է, որը հունվարի 20-ին բերման էր ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետից և ներկայացվել նախաքննության։ Հետագա գործողությունների արդյունքում հայտնաբերվել է նաև ինքնաձիգը։
Հրապարակման կապակցությամբ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակված է ծառայողական քննություն,,- ասվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0