Հասարակություն
Կարծում եմ` ճիշտ չի ընկալել, թե ինչ եմ ասել. Ալեն Սիմոնյանը` Սանասարյանի կնոջ կոշտ արձագանքի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
331 դիտում
Ես կարծում եմ՝ ուղղակի ճիշտ չի ընկալել այն, ինչ ես ասել եմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ՊՎԾ ղեկավար (լիազորությունները այս պահին ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանի կնոջ՝ Սոնա Հովհաննիսյանի գրառման մասին, որտեղ վերջինս անդրադառնում էր սանասարյանի ընկերներին։
«Լավ կլինի ևս մեկ անգամ վերանայի այն, ինչ ես ասել եմ։ Համբերություն եմ ցանկանում և հույս եմ հայտնում, որ ամեն ինչ ամենաբարի և ամենաճիշտ ձևով կլուծվի»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանը եւ նրա պաշտպան Իննեսա Պետրոսյանը պնդում են՝ գործը շինծու է։ «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ, սակայն, բացառել են, որ նոր Հայաստանում շինծու գործ լինի։ Սրան արձագանքել էր Դավիթ Սանասարյանի կինը,մասնավորապես, գրելով. «Ու թող այսօր Դավիթին չակերտավոր ընկեր համարողները հիշեն, թե ինչպես էր իրենց ընկեր Դավիթը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում նրանց հաշվին հնչեցված բացասական կարծիքներին, ինչպես էր բարձրացնում նրանց հասարակության աչքերում։ Այ այսպիսի պահվածքն է խոսում ընկերության մասին ոչ թե..»։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
679
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
568
Մակունցը` «իր համար գնված» նոր Տոյոտա Քեմրիի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
1,526
Քրգործ «Մի կտուրի տակ» ծրագրի կապակցությամբ. Դատախազություն
Gohar Vardanyan
1 րոպե
1,418
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
317
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
142
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
118
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
142