Քաղաքականություն
Հայ համայնքը զայրացրել է ցեղասպանության տարելիցին Ավստրալիայի վարչապետի հայտարարությունից
վստրալիայի հայ համայնքը պատրաստվում է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությանն իր զայրույթը հայտնել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին, ով խուսափում է հստակ ձևակերպումնե�…
վստրալիայի հայ համայնքը պատրաստվում է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությանն իր զայրույթը հայտնել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին, ով խուսափում է հստակ ձևակերպումներ ու գնահատականներ տալ Ցեղասպանության վերաբերյալ:
«Արմենպրես»-ը, հղում անելով The Sydney Morning Herald-ին, հայտնում է, որ հայկական համայնքի ղեկավարները հրաժարվել են հիշատակի միջոցառմանն ընթերցել վարչապետի հայտարարությունը: Իսկ հայտարարությունում Մորիսոնն ասում է, որ միանում է հայկական սփյուռքին՝ «սգալու և հիշելու այն սարսափները, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրության վերջին տարիներին»:
Ուշագրավ է, որ 2011 թվականին խորհրդարանում Մորիսոնը, չլինելով այդ ժամանակ վարչապետ, հայերի հետ տեղի ունեցածն անվանել էր «ցեղասպանություն» և ասել, որ դա «մարդկության դեմ իրականացված խոշորագույն հանցագործություններից մեկն է»: Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նրա հայտարարության մեջ նման որակումն արդեն բացակայում է:
Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հայկ Կայսերյանը, ով հրաժարվել է կարդալ վարչապետի հայտարարությունը, ասել է. «Նրա այս պահվածքը վիրավորական է Ավստրալիայի հայ համայնքի շուրջ 50 հազար անդամների համար, ովքեր մեծամասամբ Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներ են»: Կայսերյանը նշել է, որ նման ձևակերպումներով Ավստրալիան Հայոց ցեղասպանությունը «հավասարեցրել է ավտովթարի»:
Թեպետ Ավստրալիան մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն երկրի խոշորագույն նահանգները՝ Նոր Հարավային Ուելսը և Հարավային Ավստրալիան ճանաչել են պատմական փաստը:
Ապրիլի 24-ին Սիդնեյում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված խոշոր միջոցառման գլխավոր բանախոսը լինելու է Նոր Հարավային Ուելսի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...