Հասարակություն
Գեղարքունիքի մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստա և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով վթարվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը: Էլեկտրահաղորդման գիծը պատկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։ Ներկայում Գեղարքունիքի մարզի շուրջ 10-12 բնակավայրեր մասամբ կամ ամբողջությամբ զրկված են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից:
Մինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից վթարի վերացումը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը միջոցներ է ձեռնարկում դիզել-գեներատորի միջոցով հեռարձակման սարքավորումների էլեկտրասնուցումն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0