Քաղաքականություն
Դուք «ղումար» եք խաղում երկրապահի գրասենյակների վրա. Անի Խաչատրյանը` Ավագանու նիստին
Այսօր ավագանու հերթական նիստին «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանն արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովի ելույթի: «Էռնեստ Ավանեսովը նշեց, որ երկրապահի գրասենյակները գտնվում են…
Այսօր ավագանու հերթական նիստին «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանն արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովի ելույթի:
«Էռնեստ Ավանեսովը նշեց, որ երկրապահի գրասենյակները գտնվում են մանկապարտեզի շենքերում: Նա չի հասկանում, թե ինչ ժառանգություն է դա: Ցավում եմ, պարո՛ն Ավանեսով, որ դուք չեք գիտակցում երկրապահի թողած ժառանգությունը: Այդ գրասենյակների մեծ մասը նաև թանգարաններ են, և եթե դուք չեք գիտակցում երկրապահի թողած ժառանգությունը, գնացեք Եռաբլուր, այնտեղ տղաները, միգուցե, կասեն, թե ինչ ժառանգություն է թողել երկրապահը: Երկրապահը ձեզ Արցախ է թողել, Հայաստանի Հանրապետություն է թողել և հիմա մոտ ապագայում, եթե նորից պատերազմ լինի, համոզված եմ՝ այս դահլիճում գտնվածների տասը տոկոսը չի գնալու սահման, երկրապահն է գնալու և՛ ձեր, և՛ ձեր երեխաներին պահելու: Իսկ դուք «ղումար» եք խաղում երկրապահի գրասենյակների վրա: Ամոթ է, մի քիչ հայրենասիրություններ ունեցեք»,-վրդովմունքով ասաց Անի Խաչատրյանը:
Նա հույս հայտնեց, որ քաղաքապետը չի կիսում այն տեսակետը, որ երկրապահի թողած ժառանգությունը կարելի է քննարկման առարկա դարձնել: «Ո՞նց խնդրենք, որ հայրենասիրական դասեր չտան»,-արձագանքում էին դահլիճից:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղին չհամարեց ավագանու անդամի այս ելույթը և նշեց, որ սերտ կապերի մեջ են Երկրապահ կամավորական միության հետ և հիմա քննարկում են, թե մանկապարտեզները ինչպես պետք է ձևափոխվեն: «Այնպես որ, հանգիստ եղեք այս հարցում, մենք միասին Երկրապահ կամավորական միության հետ գնում ենք առաջ»,-ասաց քաղաքապետը:
Էռնեստ Ավանեսովը ևս արձագանքեց. «Խնդրում եմ քաղաքական շահարկումների մեջ չմտցնել յուրաքանչյուր բան, ինչ վերաբերում է Արցախին կամ հայրենասիրությանը: Եկեք կենսագրությունները իրար կողք դնենք և նայենք` ով ինչ է արել: Ես խնդրում եմ կոռեկտությունը պահպանել, և որևէ մեկը թող չխախտի կարգը»:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...