Հասարակություն
Բարև, փոս. Բագրևանդ փողոց
Օրեր առաջ լուսանկար ենք ստացել Պաշտպանության նախարության հարակից Բագրևանդ փողոցից: Լուսանկարում պատկերված է մի հսակայական փոս, խրամատ, որի մեջ չընկնելու ու մեքենաները չկոտրելու համար վարորդները քարեր են լցրել:
Քաղաքապետարանի շինվարչությունից մեզ հետ զրույցում ասացին, որ փոսից տեղյակ են: Դիմել են Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի համապատասխան բաժին, սակայն ներկա պահին ասֆալտապատում չեն կարող իրականացնել:
Պատճառն այն է, որ ասֆալտապատում իրականացնելու համար տենդեր է հայտարարվել: Տենդերը շահել է մի ընկերություն, մեկ այլ ընկերություն էլ բողոքարկել է արդյուքները: Թե որ ընկերությունների մասին է խոսքը, քաղաքապետարանից մեզ դեռ պատասխան չեն տրամադրել:
Փոխարենը նշել է, որ կարող են միայն սահմանազատել փոսը, ինչը վստահ ենք որ նույնպես չի արվել:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0