Հասարակություն
Ապրիլի 24-ին «Սանիթեքը» կաշխատի 24 ժամ
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածելով, որում ասվում է, որ ընկերությունը ապրիլի 24-ին կաշխատի 24-ժամյա գրաֆիկով։ Հայտարարությունում ասվում է.
«Հարգելի՛ համաքաղաքացիներ, քաղաքի հյուրեր,
Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 23-ից 25-ը «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու նպատակով:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կաշխատեն ընկերության 300 աշխատակիցներ՝ 250 մաքրուհիներ և 50 բանվորներ, ովքեր միմյանց փոխարինելով կհերթապահեն 24 ժամ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մաքրման լրացուցիչ աշխատանքներ են տարվելու մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ սովորաբար այս օրերին հյուրերի ավելի մեծ հոսք է լինում, ինչպես նաև քաղաքային հատուկ միջոցառումների համար նախատեսված հատվածներում:
Հարգանքով՝
«Սանիթեք» ընկերության տնօրինություն»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0