Ծառուկյանին պատկանող գազալցակայանում խախտում է հայտնաբերվել
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» գազալցակայաններից մեկում իրականացված ստուգման արդյունքում խախտումներ են հայտնաբերվել։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Խաժակ Թոմոմյանը։
«Ստուգումները վերջնական փուլում են, կազմվել է ակտի նախագիծ, խախտումներ հայտնաբերվել են, վերջնական ակտը դեռ չի կազմվել», - նշեց Խաժակ Թոմոմյանը, ապա հավելել, ոչ ընկերության նկատմամբ կկիրառվի վարչական տույժ։
Թե մասնավորապես ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, տեսչական մարմնի ներկայացուցիչը չնշեց՝ ընդգծելով, որ ավելի մանրամասն այդ մասին կհայտնեն վերջնական ակտը կազմելուց հետո։