ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը լուսանկարվեց, սելֆի արեց երիտասարդների հետ
Բազմիցս ասել եմ՝ կգա ժամանակ, և բոլոր հարցերին կպատասխանեմ։ Այս մասին այսօր ՀՀԿ–ի գրասենյակում կուսակցության նոր անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե մեկ տարվա ընթացքում ինչ փոփոխություններ է նկատում Հայաստանում։ «Ես բազմաթիվ լրատվամիջոցների՝ անկախ նրանից՝ նրանց համարում եմ լրատվամիջոցներ, թե քարոզչական գործիքներ, պատասխանել եմ, որ երբ ժամանակ կգա, ես բոլոր հարցերին կպատասխանեմ։ Հնարավոր է՝ հարցերի քչություն լինի, բայց պատասխանների քչություն չի լինել»,– ասաց նա։ Տեսանյութը՝ 168 .am-ի

Քաղաքականություն

Պատահարներ