Քաղաքականություն
Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին. պահանջում են վերացնել նախաքննական մարմնի որոշումը
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ պահանջելով վերացնել Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը…
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ պահանջելով վերացնել Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը՝ հավելելով, որ պահանջում են նաև գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտից ուղարկել այլ քննչական ծառայություն։
«Մեղադրանքը որևէ լուրջ փաստարկվածություն չունի, այսինքն` ակնհայտ անմեղ անձ է այսօր քրեական պատասխնատվության ենթարկվում»,-ընդգծեց նա:
Փաստաբանն ասաց, որ որպես բողոքի հիմք ինչ տվյալներ են օգտագործել, չի կարող ասել՝ ելնելով նախաքննական գաղտնիքից, բայց նախաքննության ավարտից հետո հանրությանը ամեն ինչ կներկայացնեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Վլադիմիր Գասպարյանը սենսացիոն ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը 2008 թ. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչությ...