Պատահարներ
Երևանում էտվել է ավելի քան 8000 ծառ. քաղաքապետարան
Մարտի 5-ից մայրաքաղաքում մեկնարկած գարնանային էտն ընթացքում է: Ելնելով եղանակային նպաստավոր պայմաններից՝ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի 25-ը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի…
Մարտի 5-ից մայրաքաղաքում մեկնարկած գարնանային էտն ընթացքում է: Ելնելով եղանակային նպաստավոր պայմաններից՝ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի 25-ը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այս պահի դրությամբ Երևանում էտվել է ավելի քան 8000 ծառ: Գործընթացը մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով իրականացնելու նպատակով աշխատանքների մեկնարկից առաջ ոլորտի մասնագետները վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցներին ներկայացրել էին այն հիմնական պահանջները, որոնք պետք է կիրառվեին էտի ժամանակ: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանի խոսքով՝ խոր էտ արվել է բացառապես հիվանդ ու 60 տարեկանից բարձր տարիք ունեցող թեղի տեսակի ծառերի պարագայում: Միևնույն ժամանակ երիտասարդացման կամ խոր էտի են ենթարկվել նաև սև բարդիները, որոնք մակերեսային արմատների և բարձր սաղարթի պատճառով քամիների ժամանակ շատ խոցելի են:
Շատ ծառեր էլ, մասնավորապես, Մյասնիկյան պողոտայի և Կիևյան փողոցի թեղիներն ու բարդիները հիվանդ են, ախտահարված, ու արմատային համակարգն ամբողջությամբ քայքայված է, ավելին, այդ ծառերը սպառել են իրենց կենսական տարիքը: Ի դեպ, գարնանային էտի ժամանակ հիմնականում պահպանվում է ծառերի ուղղաձիգ տեսքը: Հարկ է նշել նաև, որ խոր էտի ենթարկված ծառերը մշակվում են և սնուցվում օրգանական պարարտանյութով՝ կենսահումուսով, առատորեն ոռոգվում են, իսկ չորացած ծառերի հեռացումից հետո էլ տեղերում նոր ծառեր են տնկվում:
«Մեր համաքաղաքացիները մտահոգվելու որևէ առիթ չունեն: Էտելու յուրաքանչյուր աշխատանք գտնվում է մասնագիտական վերահսկողության ներքո և յուրաքանչյուր ծառի հետագա ճակատագիրը կարևոր է մեզ համար: Ընդամենը 20 օր առաջ խոր էտի էին ենթարկվել նաև Պարոնյան փողոցի թեղի ծառերը: Դրանք արդեն իսկ պատվել են թարմ շիվերով, ինչը վկայում է աշխատանքների արդյունավետությունը»,- նշել է բնապահպանության պետը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 86 ոչ սթափ վարորդ
Ապրիլի 15-ից 21-ը ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 86 ոչ սթափ վարորդ;
«Հյուսիս-հարավ» ծրագրի քրգործով մոտ 200 մարդ հարցաքննվել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը «Հյուսիս-հարավ ճանապարհային...
10-ամյա եղբոր սպանության պատճառը ինտերնետային խաղը չէր․ ԱՀ ոստիկանությունը հերքում է
Արցախի ոստիկանությունը հերքել է տեղեկություններն այն մասին, թե Շահումյանի շրջանում եղբոր կողմից 10-ամյա եղբոր սպանության...
Վթարի հետանքով հիվանդանոցի ճանապարհին ուղևորը մահացել է
Ապրիլի 22-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» եւ «ՎԱԶ-21074»...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0