Պատահարներ
10-ամյա եղբոր սպանության պատճառը ինտերնետային խաղը չէր․ ԱՀ ոստիկանությունը հերքում է
Արցախի ոստիկանությունը հերքել է տեղեկություններն այն մասին, թե Շահումյանի շրջանում եղբոր կողմից 10-ամյա եղբոր սպանության պատճառը ինտերնետային խաղերն են եղել: Պարզաբանումը՝ ստորև. «Վերջերս, սոցիալական…
Արցախի ոստիկանությունը հերքել է տեղեկություններն այն մասին, թե Շահումյանի շրջանում եղբոր կողմից 10-ամյա եղբոր սպանության պատճառը ինտերնետային խաղերն են եղել:
Պարզաբանումը՝ ստորև.
«Վերջերս, սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում առ այն, որ սույն թվական ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ, 2001թ.ծնված Ս.Գ-ի կողմից հարազատ եղբոր` 2009թ.ծնված Վ. Գ-ի սպանության հնարավոր պատճառ են հանդիսացել ինտերնետային խաղերը։
Հավատարիմ մնալով անմեղության կանխավարկածի պահանջներին և չհրապարակելով քննության արդյունքները, տեղեկացնենք միայն, որ շրջանառվող լուրերը իրականության չեն համապատասխանում և ինտերնետային խաղերը, կամ դրանց ազդեցությունը նշված սպանության պատճառ չեն հանդիսացել։
Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ կատարած արաքի համար ս.թ ապրիլի 15-ին 2001թ.ծնված, Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ Ս.Գ-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նշանակված են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է»։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 86 ոչ սթափ վարորդ
Ապրիլի 15-ից 21-ը ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 86 ոչ սթափ վարորդ;
«Հյուսիս-հարավ» ծրագրի քրգործով մոտ 200 մարդ հարցաքննվել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը «Հյուսիս-հարավ ճանապարհային...
Օրվա լուսանկարը. Հիսուսի արյունոտ արձանը Շրի Լանկայի եկեղեցիներից մեկում
Սոցկայքերում տարածվել է Շրի Լանկայի եկեղեցիներից մեկում՝ Հիսուսի արյունոտ արձանի լուսանկարը: Հիշեցնենք, որ այսօր Շրի Լան...