Պատահարներ
«Հյուսիս-հարավ» ծրագրի քրգործով մոտ 200 մարդ հարցաքննվել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործով ահռելի մեծ թվով…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործով ահռելի մեծ թվով մարդկանց է հարցաքննել:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով հարցաքննվածների թիվը հասել է մոտ 200 հոգու, ընդ որում՝ ՔԿ հրավիրվածները հարցաքննվել են տարբեր կարգավիճակներով՝ և´ որպես վկա, և´ որպես կասկածյալ:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվում, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հարցաքննվել են այն 48 ընկերությունների աշխատակիցները, ղեկավարները, որոնք իրականացրել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը:
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել է, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով կազմում է ավելի քան 23 միլիարդ դրամ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Վերսալում
Ֆրանսիայի Վերսալ քաղաքի հայտնի պալատային համալիրի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել: Քիչ առաջ համացանցում տեսանյութ է տա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 86 ոչ սթափ վարորդ
Ապրիլի 15-ից 21-ը ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 86 ոչ սթափ վարորդ;
10-ամյա եղբոր սպանության պատճառը ինտերնետային խաղը չէր․ ԱՀ ոստիկանությունը հերքում է
Արցախի ոստիկանությունը հերքել է տեղեկություններն այն մասին, թե Շահումյանի շրջանում եղբոր կողմից 10-ամյա եղբոր սպանության...
Վթարի հետանքով հիվանդանոցի ճանապարհին ուղևորը մահացել է
Ապրիլի 22-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» եւ «ՎԱԶ-21074»...