Քաղաքականություն
Երբ ինձ ուղարկում եք բանակցելու, ինչու չեք ասում՝ կգնաս և հարցը կլուծես այսպես. Փաշինյան
Պետք է հստակ ձևակերպենք՝ Ղարաբաղի հարցի լուծումն ինչպե՞ս ենք տեսնում, այսօր ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։…
Պետք է հստակ ձևակերպենք՝ Ղարաբաղի հարցի լուծումն ինչպե՞ս ենք տեսնում, այսօր ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել: Երբ ես նոր էի դարձել վարչապետ, շատերը հարցազրույցներ էին տալիս, մեկն ասում էր՝ էսինչն են ծախել, մյուսը՝ էնինչն են ծախել, մեկն ասում էր՝ եթե չեն ծախել, հեսա կծախեն, մեկը գրում էր հենց նոր ծախեցին պրծան: Որևէ մեկը հարց չի տալիս, որ երբ ես գնում եմ բանակցությունների, ինչի՞ պետք է իմ հետևից էդպիսի խոսակցություն լինի և ինչի կա էդ խոսակցությունը: Որովհետև երբ դուք բոլորդ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու բանակցելու, միանգամից չեք ասում՝ կգնաս և Ղարաբաղի հարցը կլուծես այսպես:
Այսօր հայ ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, սա էլ քեզ թուղթը, կարդա, պատմի, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Դրա համար էլ սկսվում են տարբեր խոսակցություններ: Ոչ ոք չի ասել, թե ոնց պետք է լուծվի հարցը:
Այ երբ կպատկերացնենք, թե 50-100 տարի հետո ինչ պետք է լինի Ղարաբաղի հարցը: Մենք պատկերացնում ենք, որ պետք է միջազգային ճանաչումով հարցը լուծված լինի՞, թե՞ պատկերացնում ենք, որ պետք է բանակցելիս լինենք: Մենք պետք է իմանանք, թե որ ռազմավարությամբ ենք գնում, որ ձևակերպենք մեր պատկերացումը 100 հետոյի Հայաստանի մասին»,-ընդգծեց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Վլադիմիր Գասպարյանը սենսացիոն ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը 2008 թ. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչությ...