Պատահարներ
Ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբեր ինքնասպան լինելու նպատակով
Ապրիլի 20-ին՝ ժամը 14:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 30 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է բնակարանում և սպառնում է ինքնասպան լինել…
Ապրիլի 20-ին՝ ժամը 14:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 30 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է բնակարանում և սպառնում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վերոնշյալ հասցեի բնակիչն (Ա.Կ., ծնված 1981 թ.) ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբեր:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա.Կ.-ին՝ լոգարանի հատակին ընկած:
Քաղաքացուն փրկարարները բնակարանից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճա...
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. մեքենան գլխիվայր շրջվել է
Երևան-Սևան ավտոճանապարհին Մերսեդես C մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, գլխիվ...
Շրի Լանկայում հնչել է 7-րդ պայթյունը
Շրի Լանկայում մայրաքաղաք Կոլոմբոյից քիչ հեռու, որտեղ տեղակայված է կենդանաբանական այգին, հնչել է 7-րդ պայթյունը: Ըստ նախն...
Օրվա լուսանկարը. Հիսուսի արյունոտ արձանը Շրի Լանկայի եկեղեցիներից մեկում
Սոցկայքերում տարածվել է Շրի Լանկայի եկեղեցիներից մեկում՝ Հիսուսի արյունոտ արձանի լուսանկարը: Հիշեցնենք, որ այսօր Շրի Լան...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0