Պատահարներ

Մեղրաշատ համայնքի մոտակայքում ձերբակալել են սահմանը ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու

Մեղրաշատ համայնքի մոտակայքում ձերբակալել են սահմանը ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի աշխատակիցները Մեղրաշատ համայնքի մոտակայքում ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 16-ին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, դեպքի հանգամանքները պարզելու ընթացքում սահմանախախտը հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացի է և թաքնվում է արդարադատությունից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250