Հասարակություն
Հեռուստահաղորդումների որակի հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
1 րոպե
308 դիտում
Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է հեռուստահաղորդումների որակի բարձրացման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերի հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օգտատիրոջը հետաքրքրում էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հեռուստաեթերի որակը բարձրացնելու համար:
«Վերջերս կառավարությունում այդ թեմայով քննարկում էր, խոսում էինք սերիալների որակի ամսին: Տեսնելով, որ Հայաստանում սերիալները պավական պոպուլյար են, կարծում ենք, որ ճիշտ կլինի դրանց որակը բարձրացնելով, մտցնել կրթական բաղադրիչ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ հեռուստասերիալներից բացի պետք է ուշադրություն դարձնել հաղորդումներին: Ըստ ՀՀ վարչապետի՝ արդեն եթերում կան հաղորդումներ, որոնք դրական արձագանք են ստանում հասարակության շրջանում, բավական հետաքրքրություն կա «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի կարծիքով, պետք է ավելին լինեն կրթական, դաստիարակչական բաղադրիչներ պարունակող հաղորդումները:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորեց մի նոր ծրագիր, որն իրագործվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Խոսքը «E-cult» նախագծի մասին է, որ դպրոցականներին հնարավորություն կտա տարվա մեջ մեկ անգամ անվճար այցելել թատրոն, համերգասրահ թանգարան: Վարչապետը տեղեկացրեց, որ dasaran.am-ում կտեղադրվի համապատասխան գործիք, որով աշակերտները հնարավորություն կունենան մշակութային օջախներ հաճախելու տոմսեր:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
668
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
552
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,884
«Իմ քայլը»-ի 5 անդամներ ոստիկանություն են տարվել
Gohar Vardanyan
1 րոպե
2,743
Ավելին Հասարակություն բաժնից
Վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներ, ուշադրություն․ փոփոխություններ են կատարվել
1 րոպե
1,890
5.0
Երևանում և որոշ մարզերում երկարատև հոսանքազրկում կլինի
1 րոպե
1,171
Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
1 րոպե
848
Ջերմաստիճանը կբարձրանա․ հայտնի է՝ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
1 րոպե
373
5.0