Հասարակություն
«Սանիթեքը» Երևանում պետք է ունենար 8000 աղբաման, այնինչ դրանք այժմ ընդամենը 5000-ն են. Մարության
Gohar Vardanyan
1 րոպե
324 դիտում
Երևանի քաղաքապետարանը տիրապետո՞ւմ է այն ռեսուրսներին, որ եթե աղբատար մեքենաներ լինեն իր տրամադրության տակ, կարողանա կազմակերպել աղբահանությունը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ քաղաքապետին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայկ Մարությանը բացատրեց, որ դա շատ բարդ տիրույթ է, ու բարդ է այդ ամենը կազմակերպելը, ու քանի որ քաղաքապետարանն այս տիպի աղբահանություն չի իրականացրել նախկինում, հիմա սկզբնական շրջանում բարդ կլինի այդ ամենն իրականացնել։ Մարությանի խոսքով, սակայն, չպետք է դիտարկել կարողանալ-չկարողանալը, քանի որ միևնույն է՝ դա պետք է արվի։
«Ամենահասարակ պահն այն է, որ, ենթադրենք, էսօր ընկերությունն ինքն իրեն ասի՝ լավ, ես թերանում եմ, համաձայն եմ, ես գնացի, և ի՞նչ ենք անում մենք։ Էս պահին՝ ոչ մի բան։ Կարող է տեսնենք 2012 թվի Նեապոլի իրավիճակը», – ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հարցրեց՝ աղբահանությունն իրականացնող ընկերությունը կատարե՞լ է այն ներդրումները, որ պետք է կատարեր։ Մարությանն ասաց, որ այդ մակարդակի չի կատարել․ չունի համապատասխան քանակի մեքենաներ ու տեխնիկա, իսկ անհրաժեշտ 8000 աղբամանի փոխարեն ունի ընդամենը 4800-5000 հատ, որից ընդամենը 1000 հատն է նորմալ վիճակում։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
679
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
568
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,896
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Gohar Vardanyan
1 րոպե
898
Ավելին Հասարակություն բաժնից
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
93
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
92
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
102
ԱԳՆ-ն՝ չեղարկված չվերթների հետևանքով նոր տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիների մասին
1 րոպե
120