Հասարակություն
Փարիզում արգելել են «դեղին բաճկոնների» ցույցը Աստվածամոր տաճարի շրջակայքում
Փարիզի իշխանություններն արգելել են ապրիլի 20-ին «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ակցիաների անցկացում՝ Աստվածամոր տաճարի շրջանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Փարիզի ոստիկանությունը հրաման է արձակել, որով անվտանգության պարագիծ է սահմանվում, որն արգելում է մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժը:
Անվտանգության պարագծի մեջ ներառվում են մի քանի լողափեր և կամուրջներ: Այս որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ պայմանավորված օրեր առաջ տաճարում բռնկված հրդեհով:
Սիտե կղզուց բացի, «դեղին բաճկոնների» ցույցերն արգելվել են նաև Ելիսեյան դաշտերի և Ելիսեյան պալատի հարևանությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0