Հասարակություն
Մնացականյան-Մամեդյարով ապագա հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է. Աննա Նաղդալյան
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը դիտարկվում է, Aysor. am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։ Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից», - նշեց նա:
Ա.Նաղդալյանի խոսքով՝ համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0