Հասարակություն
Կնոջը ծանր վնասվածքներ է հասցրել. Ամուսինը մեղադրյալի աթոռին է
Gohar Vardanyan
1 րոպե
305 դիտում
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ամուսնու կողմից կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1965թ., տան խորդանոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածել է 47-ամյա կնոջ դեմքին, մազերից քաշել, գցել գետնին և 4-5 անգամ բռունցքով հարվածել նրա դեմքին: Այնուհետև հատակից վերցնելով խոհանոցային դանակը՝ 53-ամյա տղամարդը քաշել է կնոջ դեմքին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս, որն արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 53-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
679
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
568
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,896
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Gohar Vardanyan
1 րոպե
898
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
273
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
125
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
110
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
132