Հասարակություն
էլեկտրաէներգիայի սակագները կաճե՞ն, թե՞ կնվազեն
Gohar Vardanyan
1 րոպե
292 դիտում
Ջրի սակագնի հարցով պայմանագիր է ստորագրվել 15 տարի ժամկետով կառավարման հանձնելու մասին, եւ այստեղ սակագնային մեխանիզմներ կան: Այս մասին ապրիլի 18-ին ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկման ժամանակ ասաց այս պաշտոնի միակ թեկնածու, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:
Սիմոնյանը, մասնավորապես, հետաքրքրվում էր՝ արդյոք նրա կողմից պաշտոնը ստանձնելուց հետո կվերանայվե՞ն գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագները նվազման ուղղությամբ:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Հանձնաժողովի խնդիրների մեջ է մտնում միայն կորուստների կրճատման վերահսկողությունը: Իսկ էլեկտրաէներգիայի սակագների մասին խոսելիս Բաղրամյանը նշեց, որ դրանք կարող են վերանայվել միայն 2020 թվականի փետրվարի 1-ից: Ընդ որում՝ թեկնածուն դժվարացավ պարզաբանել, թե նշված ժամկետից հետո սակագներն ինչպիսին կլինեն՝ միայն խոստանալով բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի դրանք համաքաղաքացիներին ձեռնտու լինեն: «Սակագները պետք է բնակչության շրջանում վստահություն առաջացնեն: Նրանք չպետք է կասկածներ ունենան եւ պետք է վստահ լինեն, որ տվյալ սակագինը հիմնավորված է, իրենց մատուցվող ծառայությունները համապատասխանում են վճարվող միջոցներին»,- լղոզված ասաց Գարեգին Բաղրամյանը:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
679
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
568
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,896
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Gohar Vardanyan
1 րոպե
898
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
267
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
125
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
109
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
130