Հասարակություն

Վթարները շատացել են, վարորդները՝ անկարգապահ դարձել. «Փաստ»

Gohar Vardanyan 407 դիտում
Վթարները շատացել են, վարորդները՝ անկարգապահ դարձել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով պարբերաբար տեղեկաց­նում է, որ այս կամ այն ոլորտում դրական փոփոխություններ են առկա: Պատկերը ներ­կայացվում է վիճակագրական թվերի տես­քով, և բնական է, որ շատ հաճախ հարց է առաջանում՝ իսկ այս թվերն արտացոլում են կոնկրետ ոլորտում առկա պատկերը: Օրերս վարչապետը տեղեկացրեց, որ 2019 թվակա­նի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճա­նապարհատրանսպորտային պատահարնե­րի հետևանքով զոհված քաղաքացիների թի­վը նվազել է 17,3 տոկոսով, իսկ արագաչա­փերով և տեսախցիկներով արձանագրված տուգանքները՝ շուրջ 51 հազար հատով: «Վարորդի ընկեր» հասարակական կազ­մակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ թվերն ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել, որ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամսվա դեպքերից հետո երթևեկությու­նից դուրս են բերվել առավելագույնը 40 կմ/ժ սահմանափակում ունեցող արագաչափերը: «Երբ այդ արագաչափերը հեռացվում են, բնականաբար, խախտումները չեն արձանագրվում: Դրանք ամենահաճախակի և հա­մեմատաբար փոքր վտանգ ներկայացնող խախտումներն են: Փաստորեն, կարող ենք նշել, որ դրանք չեն արձանագրվում, ինչը, սակայն, չի նշանակում, որ վարորդները խախտումներ չեն անում: Եթե գումարենք առավել հաճախ կրկնվող և չարձանագրված խախտումները, ապա դրանց թիվն իրակա­նում մեծ կլինի: Եթե միայն զոհերի, ինչպես նաև քիչ խախ­տումների տարատեսակներով արձանագրված խախտումների թվաքանակը համեմա­տենք նախորդ տարվա ցուցանիշների հետ, բնականաբար որոշակի տարբերություն կու­նենանք, բայց տեսնում ենք, թե մեր երթևեկու­թյան մեջ ինչ է կատարվում: Օրական միջինը 100 պատահար է տեղի ունենում, որոնք ար­ձանագրում են ճանապարհային ոստիկանները: Ընդ որում, սա այն դեպքում, երբ եղանա­կը լավն է, իսկ անձրևոտ եղանակին վթարների թիվն ամեն օր հասնում է մոտ 150-ի: Վթարներն իրականում շատ են, այդ թվերը հաշվառվում են, և ոստիկանությունը ժամա­նակ առ ժամանակ ներկայացնում է: Սա­կայն դրանց նայելով ասել, որ երթևեկության վիճակը լավ է, սխալ կլինի: Երթևեկությունն իրականում բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք չեն ներկայացվում այդ թվերի տես­քով»,-ասում է Ղահրամանյանը: Վերջինս նշում է, որ առհասարակ երթևե­կության մեջ խնդիրները շատ են»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250