Հասարակություն
Ոստիկանությունը՝ #sutNikol նախաձեռնության գրաֆիտիները մաքրողների մասին
Համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես են մի խումբ քաղաքացիներ #sutNikol նախաձեռնության անդամների կողմից արված գրաֆիտիները մաքրում:
Tert. am-ը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հետաքրքրվեց՝ արդյոք ոստիկաները հետևե՞լ են քաղաքացիների գործողություններին, նրանցից բացատրություն վերցրե՞լ են, կամ բերման ենթարկե՞լ են, ինչպես #sutNikol նախաձեռնության անդամներին էին բերման ենթարկել:
«Մեզ հաղորդում չեն ներկայացրել, եթե կան տարածված նյութեր, կուսումնասիրենք»,-նշեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ոստիկանության կենտրոնի բաժին էին բերման ենթարկվել #sutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Նրանք ակցիա էին իրականացրել Երևանի փողոցներում՝ #sutNikol գրությամբ գրաֆիտիներ էին արել Երևանի տարբեր հատվածներում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0