Հասարակություն
«Գազպրոմ-Արմենիայում» հազարավոր աշխատակիցների կրճատման մասին խոսք չի գնում. Փոխվարչապետ
«Գազպրոմ-Արմենիա»-ի հազարավոր աշխատակիցների կրճատման մասին խոսք չի գնում: Այդ մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանի այն հարցին, թե արդյոք այդ ընկերությունում առաջիկայում սպասվում է օպտիմալացում:
Նրա խոսքով՝ խոսքը «Գազպրոմ Արմենիա»-ում զանգվածային կրճատումների մասին չէ: «Աշխատանքի օպտիմալացում, եթե լինի էլ, պետք է կատարվի կառավարման համակարգի զարգացման հաշվին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մհեր Գրիգորյանը՝ ավելացնելով, որ տեխնոլոգիական զարգացման պայմաններում նման կրճատումները տրամաբանական են:
Փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ մամուլում հազարավոր մարդկանց առաջիկա կրճատումների մասին հայտնված հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0