Հասարակություն
Զարթոնքցիները հիմա էլ պահանջում են ազատել նախկին գյուղապետի թոռանը․ բողոքի ակցիա
Gohar Vardanyan
1 րոպե
342 դիտում
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց՝ Զարթոնք համայնքի արդեն նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը և իր կողմնակիցները բողոքի ակցիա են իրականցնում: Պահանջում են ազատ արձակել գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռանը: Նրանք պարզել են պաստառներ՝ «Ազատություն Նարեկ Մելքոնյանին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին գյուղապետի հրաժարականը պահանջողների և նրա կողմնակիցների միջև տեղի էր ունեցել միջադեպ, որն ուղեկցվել էր կրակոցներով:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով։ Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները: Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել են, ձերբակալվածներից մեկը նախկին գյուղապետի թոռն է:
«Մենք մեր պատմության ուսուցչից՝ Նարեկ Մելքոնյանից, ոչ մի վատ բան չենք տեսել։ Նա մեղավոր չէ, պատկերացրեք, եթե հարձակվեն ձեր ընտանիքի վրա, ի՞նչ կանեք»,–նշեց բնակիչներից մեկը։
Զարթոնք գյուղի դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանը, ով նախկին գյուղապետի քույրն ավելի վաղ հայտնել էր, թե որդուն պաշտպանելու համար աշակերտական խորհուրդն է ոտքի ելել, նա վստահեցրել էր, որ ինքն այդ ամենի հետ կապ չունի: Եվ այսօր ցույցին մասնակցողների մեջ զգալի թիվ են կազմում երեխաները
Պարույր Սարգսյանի կողմնակիցները պնդում են, որ բողոքող գյուղացիները ներխուժել են նրա դստեր տուն և միջադեպը գրանցվել է դրա պատճառով:
Բողոքի ակցիայի մասնակից զարթոնքցիների մյուս կողմը հայտարարում է՝ Պարույր Սարգսյանի թոռը կրակոցներ է արձակել գյուղում ու վիրավորել համագյուղացուն, ուրեմն պետք է պատժվի:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
664
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
547
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,881
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քաղաքացիները ղեկին, գարեջրի շշով շրջում են ոստիկանների կողքով
Gohar Vardanyan
1 րոպե
1,482
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է քամու ուժգնացուն, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ առաջիկա օրերին
1 րոպե
26
Իրանում ծավալվող իրադարձություններից Հայաստանը դաս պետք է քաղի․ Նարեկ Կարապետյան
1 րոպե
96
Ստեղծել է սարք, որը ջուր է ստանում չոր օդից․ Ազիզիյան
1 րոպե
277
Ռուբլին կտրուկ թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 3-ի դրությամբ
1 րոպե
4,444
3.3