Հասարակություն
Վահագնի ամբուլատորիայի տնօրենը ծանր վիճակով սանավիցաիայի ուղղաթիռով Երևան է տեղափոխվել
Սանավիացիայի ուղղաթիռն այսօր Վանաձորի բժշկական կենտրոնից Էրեբունու հիվանդանոց է տեղափոխել հերթական ծանր հիվանդին:
Բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը Հայկական ժամանակին հայտնել է, որ հիվանդը Լոռու մարզի Վահագնի առողջության կենտրոնի տնօրեն Աշոտ Հակոբյանն է, որն ընդունվել է հիվանդանոց երեկ՝ ծանր վիճակում. «Սրտային անբավարարություն կար մոտը հիվանդի, վիճակը ծանր էր, համապատասխան բուժօգնություն ենք ցուցաբերել, վիճակը կայունացրել եք ու այսօր առավոտյան հրավիրել ուղղաթիռ: Հիվանդի տեղափոխումը արագ կազմակերպել ենք Երեւան»:
Սանավիացիայի ուղղաթիռը արդեն երկրորդ ծանր հիվանդին է Վանաձորից տեղափոխում Երեւան: Հիվանդանոցի բակում ուղղաթիռի վայրէջքի ժամանակ անվտանգության նկատառումներից ելնելով ծառայություն են իրականացնում նաեւ իրավապահները:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0