Հասարակություն
ՊՎԾ–ն համայնքներում ստուգումներ անելու իրավասություն չունի. News .am
Gohar Vardanyan
1 րոպե
389 դիտում
Պետական վերահսկողական ծառայությունը համայնքներում ստուգումներ անելու իրավասություն չունի։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իրավաչափ են ՊՎԾ պետ Դավիթ Սանսարյանի այցերը մարզեր։
«Վերահսկողական ծառայությունը համայնքներում վերահսկողություն իրականացնելու իրավասություն չունի։ Ֆիզիկապես երբ գնում է, այլ խնդիր է, խոսքը համայնքում վերահսկողության մասին է։ Այս մարմինը օժտված չէ նման իրավասությամբ»,- ասաց նա
Հայաստանի համայնքների միության նախագահը նաեւ շեշտեց՝ կանախվարկածը, որ բոլորը չարաշահում են արել, որ բոլոր համայնքապետերը «գող ավազակ» են, բոլորին այդպես կնքելը շատ սխալ է. «Եթե մարդը լավ աշխատում է, բայց այդ կլիշեն տարածում են բոլորի վրա, ի՞նչ մոտիվացիա պետք է ունենա դրանից հետո»։
Նրա խոսքով՝ գյուղապետերին հրաժարականի պահանջը ներկայացնելը եւս օրինական չէ. «Մարդը եթե ընտրվել է, պետք է իր գործունեությունն իրականացնի մինչեւ իր ժամկետի ավարտը։ Նրա պատասխանատվությունը քաղաքական է՝ ընտրությունից ընտրություն։ Եթե որեւէ խնդիր կա, եթե համայնքում որեւէ մեկը կարծում է, որ համայնքապետը չարաշահում է թույլ տվել, պետք է դիմի իրավապահ մարմիններին, դրանով խնդիրը հանգուցալուծվում է։ Բայց եթե քաղաքական հարցադրումով խմբակային անվստահություն են հայտնում, հրաժարականի պահանջ դնում, ակնհայտ է դառնում, որ դա չարաշահման խնդիր չէ»։
Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
671
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
560
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,889
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Gohar Vardanyan
1 րոպե
898
Ավելին Հասարակություն բաժնից
Խորթ մայրը 2 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. նոր մանրամասներ
1 րոպե
233
Ռուբլին և դոլարը էժանացել են. փոխարժեքները մարտի 18-ի դրությամբ
1 րոպե
294
5.0
Լուրերը մեկ տողով. Պատերազմը սրվում է ամեն ժամ․ ԱՄՆ-ն ու Իրանը սպառնում են միմյանց. մահ ու հարված՝ Մերձավոր Արևելքում
1 րոպե
117
Վրաստանում սուգ է հայտարարվել. մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը
1 րոպե
119