Հասարակություն
«Գազպրոմ Արմենիայում» տեսուչներին կկրճատեն. բողոքի նոր ալիք. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
387 դիտում
Հայաստանում բողոքի նոր ալիք է բարձրանում. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սկսել է կրճատել տեսուչներին: Այսպես, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձում է կոմպենսացնել սահմանին գազի գնի 15 դոլարի բարձրացման հետեւանքները, որպեսզի բնակչության համար երկրի ներսում իրենք էլ գազի սակագինը չբարձրացնեն, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Լրատվամիջոցը նշում է, որ անցած տարեվերջին լրացավ Հայաստանի ու «Գազպրոմ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի ժամկետը: Գործադիրը բանակցում էր գազի գնի շուրջ: Եւ անցած տարավերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. ««Գազպրոմ Արմենիա» եւ «Գազպրոմ» ընկերություններն իրենք պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Գնի մեջ որոշակի փոփոխություններ տեղի է ունենալու, գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, սակայն ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ` հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»:
Օրաթերթը տեղեկացնում է, որ այժմ գազի սակագինը Հայաստանի համար բարձրացել է 10 տոկոսով` գործող 150 դոլարի փոխարեն այն 165 դոլար է` 1000 խմ-ի դիմաց: Ստացվում է, որ ընկերությունը սպառողների համար սակագինը թողնում է անփոփոխ` ներքին ռեսուրսների ու կորուստների հաշվին: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված` ներկայումս աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ` դիտարկելով նաեւ համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման եւ հաստիքների կրճատման հարցերը: Փաստորեն ստացվում է, որ ընկերությունը որոշել է սպառողների համար գազի գինը չբարձրացնել տեսուչների հաշվին` նրանց աշխատանքից ազատելով: Մինչդեռ, ըստ մասնագետների, գազի սակագինը հնարավոր է անգամ նվազեցնել ընկերության ծախսերի օպտիմալացման, կորուստների կրճատման եւ շահութաբերության նորմայի իջեցման հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցում. այս մասին հայտնեցին ընկերության տեսուչները: Նրանց պատմելով` այն աշխատողները, որոնք այլեւս չեն աշխատելու որպես տեսուչ, աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցում կստանան մինչեւ ապրիլի 26-ը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ տեսուչները կստանան երկու ամսվա աշխատավարձ մինչեւ նոր աշխատանք գտնելը: Բայց, փաստորեն, կան մարդիկ, որոնք պատրաստ են այս աշխատանքից ազատման վերաբերյալ պաշտոնական հրամանը վիճարկել դատարանում: «Պատճառաբանում են, որ սահմանին գազի գինը բարձրացել է, իսկ կառավարությունը թույլ չի տալիս, որ բնակչության համար այն թանկանա, դրա համար էլ պետք է աշխատատեղեր կրճատեն, որ կարողանան իրենց շահույթը պահպանել: Ամբողջ «Գարզպրոմ Արմենիա»-ն ուռճացված հիմնարկ է. մի աշխատասենյակում հինգ հոգի նստած են, բայց երբ խորանաս, հաստատ կպարզես, որ նրանցից երկուսը ավելորդ են: Ընկերության ներսի աշխատողներին կրճատելու փոխարեն մեզ են ազատում»,- վրդովվեց տեսուչ Գեւորգը: Նվում է, որ կրճատման հետեւանքով մի հսկիչը 500 բնակչին սպասարկելու փոխարեն կսպասարկի 1000 բնակչի: Ի դեպ, նկատենք, որ այս դեպքում ավելանալու է հսկիչի աշխատանքային բեռը, բայց աշխատավարձը մնալու է նույնը:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
671
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
560
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,889
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Gohar Vardanyan
1 րոպե
898
Ավելին Հասարակություն բաժնից
Խորթ մայրը 2 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. նոր մանրամասներ
1 րոպե
219
Ռուբլին և դոլարը էժանացել են. փոխարժեքները մարտի 18-ի դրությամբ
1 րոպե
292
5.0
Լուրերը մեկ տողով. Պատերազմը սրվում է ամեն ժամ․ ԱՄՆ-ն ու Իրանը սպառնում են միմյանց. մահ ու հարված՝ Մերձավոր Արևելքում
1 րոպե
117
Վրաստանում սուգ է հայտարարվել. մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը
1 րոպե
118