Հասարակություն

Դավիթ Սանասարյանը չի հերքել, բայց չի էլ հաստատել իրեն քրգործով կասկածյալ ներգրավելու լուրերը

Դավիթ Սանասարյանը չի հերքել, բայց չի էլ հաստատել իրեն քրգործով կասկածյալ ներգրավելու լուրերը
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է լուրերը, համաձայն որի նա որպես կասկածյալ է ներգրավվել ԱԱԾ-ում քննվող քրեական գործով, որն առնչվում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերին։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ իրեն ներգրավել են որպես կասկածյալ, Սանասարյանն ասել է՝ նախաքննական գաղտնիք է, և հավելել՝ գործին չվնասելու համար չի կարող որևիցե տեղեկություն տալ։ Պետական վերահսկողական ծառայության Դավիթ Սանասարյանը հավելել է՝ ինքն է կոչ արել ԱԱԾ-ին նախաքննության փուլում զգույշ լինել: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250