Հասարակություն
Բացահայտվել է բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ հարձակման դեպքը
Gohar Vardanyan
1 րոպե
354 դիտում
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի բենզալցակայաններից մեկի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ: Կասկածյալը կալանավորվել է:
Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 13-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բենզալցակայաններից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, այն է՝ դանակը բենզալցակայանի աշխատակցի պարանոցին պահելու միջոցով, մորթելու սպառնալիքներ տալով, մուտք է գործել վերջինիս աշխատասենյակ և հափշտակել ընկերությանը պատկանող, բենզինի վաճառքից գոյացած կանխիկ գումարը և աշխատակցին պատկանող «Սամսունգ Գալաքսի Ա3» մոդելի բջջային հեռախոսը:
Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Աշխատակիցը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են միկրոմասնիկներ, արնանման հետքեր, վերցվել են նմուշներ, հարցաքննվել են վկաներ, կատարվել է առերես հարցաքննություն, ինչպես նաև՝ անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություն, կազմվել քննչական պլան: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ՝ ծնված 1997 թվականին: Վերջինս նույն օրը հայտնաբերվել է և ձերբակալվել: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի լրիվ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
671
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
560
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,889
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Gohar Vardanyan
1 րոպե
898
Ավելին Հասարակություն բաժնից
Խորթ մայրը 2 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. նոր մանրամասներ
1 րոպե
233
Ռուբլին և դոլարը էժանացել են. փոխարժեքները մարտի 18-ի դրությամբ
1 րոպե
294
5.0
Լուրերը մեկ տողով. Պատերազմը սրվում է ամեն ժամ․ ԱՄՆ-ն ու Իրանը սպառնում են միմյանց. մահ ու հարված՝ Մերձավոր Արևելքում
1 րոպե
117
Վրաստանում սուգ է հայտարարվել. մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը
1 րոպե
119