Հասարակություն
«Արարատցեմենտում» կրկին բողոքի ակցիա է
Gohar Vardanyan
1 րոպե
308 դիտում
«Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը կրկին փակ է, աշխատակիցները շարունակում են երեկ սկսած բողոքի ակցիան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է աշխատակիցներից Հենրիկ Խեչումյանը:
«Մենք գիշերել ենք այստեղ, պահանջը նույնն է. հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ: Չնայած մեզ երեկ երեկոյան առաջարկել են պատռել աշխատանքից ազատվելու ծանուցագրերը, քանի որ որոշել են չեղարկել դրանք և վերադառնալ աշխատանքի, սակայն, վստահ չենք, որ մի քանի օր հետո նորից նույն խնդրի առաջ չեն կանգնի:
Անձամբ Գագիկ Ծառուկյանը թող գա մեզ այդ մասին ասի: Բայց ասեմ՝ նրան էլ այդքան չենք վստահում: Մեզ կոնկրետ երաշխիքներ են պետք»,- լրատվականի հետ զրույցում նշել է նա:
Խեչումյանը հավելել է, որ տնօրինությունը խոստացել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կհանդիպեն ապրիլի 17-ին:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ գործարանի աշխատակիցը նշել է.
«Վարչապետը ճիշտ է արձագանքել, որքան գիտեմ, ասել է՝ գործատուի ու աշխատողների գործն է, այլ բան չէր էլ կարող ասել, պետք էլ չէր, որ վարչապետը կամ իշխանական թևից այլ անձիք արձագանքեին: Ունենք տարածքից պատգամավոր՝ Սոս Ավետիսյանը, որը ողջունել է մեր ակցիան»։
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն 1000-ից ավել աշխատակիցներին հայտնել էր, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Երեկ առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը, արտադրամասի պետերի մի մասն էլ հրաժարվել է դրանք բաժանել աշխատակիցներին: Նրանք գործարան տանող ճանապարհը փակել էին՝ ի նշան բողոքի:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
664
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
547
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,881
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քաղաքացիները ղեկին, գարեջրի շշով շրջում են ոստիկանների կողքով
Gohar Vardanyan
1 րոպե
1,482
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է քամու ուժգնացուն, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ առաջիկա օրերին
1 րոպե
25
Իրանում ծավալվող իրադարձություններից Հայաստանը դաս պետք է քաղի․ Նարեկ Կարապետյան
1 րոպե
93
Ստեղծել է սարք, որը ջուր է ստանում չոր օդից․ Ազիզիյան
1 րոպե
272
Ռուբլին կտրուկ թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 3-ի դրությամբ
1 րոպե
4,435
3.3