Հասարակություն
100 դրամի մեջ չենք տեղավորվում. Ուղևորափոխադրումներ
Gohar Vardanyan
1 րոպե
508 դիտում
Ուղեւորափոխադրող ընկերությունները հայտարարել էին գործադուլ սկսելու մասին, սակայն երեկ երեկոյան քաղաքապետարանից առաջարկել են հանդիպել եւ քննարկել հարցը։ Այս մասին NEWS. am–ի հետ զրույցում ասաց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։
«Քաղաքապետարանից երեկ երեկոյան ժամը 5-ին զանգահարեցին եւ ասացին, որ պատրաստ են մեզ հետ հանդիպել ու քննարկում ունենալ։ Այսօր առավոտյան 9.30–ին հանդիպել ենք փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի հետ, սպասում ենք իրենց պատասխանին։ Ժամանակի առումով մենք սահմանափակում չենք դրել։ Նա նշեց, որ մեր խնդրին ծանոթ են, տեղեկություն կտան խնդրի մասին»,- նշեց Հրանտ Եղիազարյանը։
Փոխադրողների միության նախագահի խոսքով՝ խնդիրը 100 դրամն է, որը բավարար չէ ուղեւորափոխադրողների համար. «100 դրամի մեջ չենք տեղավորվում, ասում ենք մեզ դոտացիա տվեք, վառելիքը էժան տվեք, մինչեւ նոր երթուղային ցանցը կյանքի կոչվի, դրանից հետո կաշխատեք դուք ձեր նոր ավտոբուսներով, իսկ միկրոավտոբուսները կանցնեն պատմության գիրկը»։
Հանդիպմանը քաղաքապետարանի ներկայացուցիչն ասել է, որ այդ հարցով կդիմեն կառավարությանը։ Ուղեւորափոխադրողներն սպասում են պատասխանի։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
671
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
560
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,889
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Gohar Vardanyan
1 րոպե
898
Ավելին Հասարակություն բաժնից
Խորթ մայրը 2 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. նոր մանրամասներ
1 րոպե
257
Ռուբլին և դոլարը էժանացել են. փոխարժեքները մարտի 18-ի դրությամբ
1 րոպե
298
5.0
Լուրերը մեկ տողով. Պատերազմը սրվում է ամեն ժամ․ ԱՄՆ-ն ու Իրանը սպառնում են միմյանց. մահ ու հարված՝ Մերձավոր Արևելքում
1 րոպե
117
Վրաստանում սուգ է հայտարարվել. մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը
1 րոպե
120