Հասարակություն
Մանվել Գրիգորյանի պաշտպանները դարձյալ դիմել են 10 մլն դրամ գրավով նրան ազատ արձակելու համար
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր՝ ապրիլի 15-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում միջնորդեցին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Գրիգորյանին: Այս մասին գրում է Armdaily. am-ը:
Նշենք, որ այս գործով նախագահող դատավորը Մարինե Մելքոնյանն է: Արդեն 10 ամիս է՝ առաջին ատյանի դատարանում հենց նա է քննում Գրիգորյանի խափանման միջոցի գործով միջնորդությունները և պաշտպանական կողմի համար բացասական ելքով որոշումներ կայացնում:
Այսօրվա դատական նիստին նախագահողը ժամանակ տրամադրեց գործով քննիչին իր առարկությունները ներկայացնելու համար: Այդ հիմքով էլ այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 19-ին:
Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մարինե Մելքոնյանը Մանվել Գրիգորյանի գործով կանխակալ մոտեցում է ցուցաբերում: Պաշտպանի խոսքով՝ բոլոր անդառնալի հետևանքները, որոնք պատճառվել են Մանվել Գրիգորյանի առողջությանը՝ արդյունքն են նաև դատավոր Մարինե Մելքոնյանի ցուցաբերած սուբյեկտիվ մոտեցման:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0