Հասարակություն
Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան տուժածներ. Shamshyan. com
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 7-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում Shamshyan.com-ը, այդ օրը ժամը 18:30-ի սահմաններում Ազատություն պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 70-ամյա Լևիկ Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 35 ԼP 235 համարանիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Արման Կարապետյանի վարած Opel մակնիշի 35 CZ 089 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Կարապետյանն ու Mercedes-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 69-ամյա Վահանդուխտ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0