Հասարակություն
Արևմտահայերենը կդասավանդվի՞ դպրոցներում. օրենսդրական նախաձեռնություն կներկայացվի
Gohar Vardanyan
1 րոպե
416 դիտում
Պատրաստվում եմ հանդես գալ արեւմտահայերենի մասին օրենսդրական նախաձեռնությամբ։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյան)։
«Արեւմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է որպես վտանգված լեզու, ես կարծում եմ, որ Հայաստանն է արեւմտահայերենի պահպանման եւ տարածման երաշխավորը, ոչ թե սփյուռքը։ Մենք ունենք պետություն, որը պարտավոր է իր մշակութային գանձերը պաշտպանել, իսկ ամենամեծ եւ ամենաթանկագին գանձը լեզուն է։ Հիմա մենք օգտագործում ենք արեւելահայերենը, պահպանում ենք այն, բայց արեւմտահայերենը, որի կիրարկողները Հայաստանում չեն, դրսում են ապրում, իհարկե Իրաքի եւ Սիրիայի պատերազմներից հետո շատերը եկան Հայաստան, սակայն հիմա նրանք ավելի շատ արեւելահայերեն են խոսում, քան արեւմտահայերեն»,-նշեց նա։
Պատգամավորը շեշտեց՝ պետության կողմից լեզվի պաշտպանության մեխանիզմը կարող է լինել օրենսդրական հստակ կարգավորումները․ «Մեխանիզմներից մեկը ուսուցման մեխանիզմը կիրառելն է, արեւմտահայերենը որպես կրթական առարկա պետք է դասավանդվի հայաստանյան դպրոցներում, յուրաքանչյուր հայ պետք է արեւմտահայերենի կրողը լինի, որեւէ հայի չպետք է այս լեզուն անծանոթ լինի։ Հիմա տեսեք՝ Սիրիայից եկան շատ հայեր, սիրիահայ երեխաները խնդիր ունեին՝ գնում էին դպրոց, եւ տեղացիները նրանց չէին հասկանում, նրանք էլ տեղի հայերին չէին հասկանում։ Մենք նույն ազգն ենք, եւ իրար չհասկանալն անթույլատրելի է»։
Նա նաեւ հավելեց՝ արեւմտահայերենով հրաշալի գրականություն կա, որը չպետք է կորցնենք․ «Չմոռանանք, որ արեւմտահայերենով հրաշալի գրականություն կա, որը եթե լեզուն կորցնում ենք, կորցնում ենք նաեւ այդ գրականությունը վայելելու հնարավորությունից»։
Եզրափակելով խոսքը՝ պատգամավորը նշեց, որ դեռ պարզ չէ՝ առանձին օրինագիծ կներկայացնի, թե օրենքը փոփոխելու առաջարկ։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,893
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քաղաքացիները ղեկին, գարեջրի շշով շրջում են ոստիկանների կողքով
Gohar Vardanyan
1 րոպե
1,482
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
173
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
187
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
348
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
177