Հասարակություն
Լոռու մարզպետը պարգևատրել է որոշ ընտրյալների. Պատգամավոր
Gohar Vardanyan
1 րոպե
645 դիտում
,,Չնայած այն հանգամանքին, որ Լոռու մարզում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչպես նաև մարզի բնակչությունը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի որոշ ընտրյալների պարգևատրել է,,։ Այս մասին հայտնում է Ազգային Ժողովի Լուսավոր Հայաստան Կուսակցության խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, և կից հրապարակել 2019 թ.-ի ապրիլի 12-ի ամսաթվով մակագրված փաստաթղթերը լուսանկարները:
Դրանցից պարզ է դառնում, որ կարգադրվել է Լոռու մարզպետարանի ,,Պարգևատրումներ , դրամական խրախուսումներ, և հատուկ վճարներ,, հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2019 թ.-ի առաջին եռամսյակի հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրել մարզպետին, մարզպետի խորհրդականներին, օգնականներին, մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալին, վարչության պետերին, և ներքին աուդիտիվարչության աշխատակիցներին:
Փաստաթղթերից պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ պարգևատրվել է 16 մարդ, իսկ Լոռու մարզպետարանի միջոցներից հատկացվել է մոտ 4 միլիոն 67 հազար դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
678
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
567
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Gohar Vardanyan
1 րոպե
6,573
Հայտնաբերվել է Էջմիածնում դաժանորեն սպանված տղամարդու Lexus-ը
Gohar Vardanyan
1 րոպե
2,615
Ավելին Հասարակություն բաժնից
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
44
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
53
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
58
ԱԳՆ-ն՝ չեղարկված չվերթների հետևանքով նոր տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիների մասին
1 րոպե
95