Պատահարներ
Զարթոնքի գյուղապետը երկուշաբթի կասի իր խոսքը. գյուղացիները սպասում են նրա հրաժարականին
Արմավիրի մարզի Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը երկուշաբթի հանդես կգա հայտարարությամբ։ «Իմ ասելիքը կասեմ երկուշաբթի»,- Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ հանդիպումից…
Արմավիրի մարզի Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը երկուշաբթի հանդես կգա հայտարարությամբ։
«Իմ ասելիքը կասեմ երկուշաբթի»,- Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Պ. Սարգսյանը։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք հրաժարական տալ, նա կրկնեց. «Ես իմ հայտարարությունը կանեմ երկուշաբթի։ Աշխատանքային օր է, որ ամբողջ ժողովրդի ներկայությամբ անեմ իմ հայտարարությունը»։
Հիշեցնենք, որ այսօր Զարթոնքի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի երկաթգիծը՝ պահանջելով գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը։ Գյուղում նաև կրակոցներ են հնչել, կան վիրավորներ, բերման ենթարկվածներ։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է։ Գյուղ էր այցելել նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Սեքյուրիթի Դրիմի» նախկին տնօրենն անջատել է Երևանի երթևեկության վերահսկման համակարգը
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը, որը մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեում հաղորդում էր տվել ընկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Բեռնատար ավտոմեքենան հայտնվել է Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց գտնվող գետնանցումի աստիճանների վրա: Դեպքը տեղի է ունեցել այս...
Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին. Shamshyan
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 11-ին, Արմավիրի մարզո...
Էջմիածնում դաժան սպանության մասնակիցներից մեկը երիտասարդ աղջիկ է․ մանրամասներ
Էջմիածին քաղաքի տներից մեկում 81-ամյա տղամարդու սպանությունը կատարած անձինք հայտնաբերվել են եւ ձերբակալվել: Այս մասին «Փ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0