Հասարակություն
Գյումրիում դպրոցականների վեճն ավարտվել է դանակահարությամբ. Shantnews. am
Gohar Vardanyan
1 րոպե
412 դիտում
Երեկ՝ ապրիլի 12-ին` ժամը 22:00-ի սահմաններում, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» են տեղափոխվել դպրոցականներ` կտրած-ծակած վերքերով: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը մեր թղթակցին հայտնել է, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել երեք տղա՝ 16-ամյա Նարեկ Մսրյանը, 16-ամյա Վահագն Ավետիսյանը և 18-ամյա Վահան Ղազարյանը: Նրանցից երկուսի մոտ դանակահարության վերքեր են եղել մարմնի տարբեր մասերում: Տղաներից երկուսը ամբուլատոր բուժում ստանալուց հետո դուրս են գրվել: Տուժածներից Վահան Ղազարյանը դեռ հիվանդանոցում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:
SHANTNEWS. am-ի թղթակցի տեղեկություններով՝ տղաները նույն թաղամասի բնակիչներ են, Տրդատ Ճարտարապետ փողոցի տարբեր շենքերից: Մեր թղթակցին ոստիկանության Մուշի բաժնից փոխանցեցին , որ գործը քննվում է, օպերատիվ քննչական գործողություններ են տարվում դեպքի հանգամանքները պարզելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
678
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
567
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Gohar Vardanyan
1 րոպե
6,573
Հայտնաբերվել է Էջմիածնում դաժանորեն սպանված տղամարդու Lexus-ը
Gohar Vardanyan
1 րոպե
2,615
Ավելին Հասարակություն բաժնից
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
44
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
54
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
60
ԱԳՆ-ն՝ չեղարկված չվերթների հետևանքով նոր տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիների մասին
1 րոպե
95