Պատահարներ
«Գյուղապետի թոռն է կրակել «վինչեսթր» հրացանով՝ ոստիկանների աչքի առաջ». Զարթոնքի բնակիչ. Tert am
«Վաղ առավոտից համայնքապետի կողմից հարձակումներ են եղել մեզ վրա, հարձակվել են բողոքող բնակիչների վրա, ծանր վնասվածքներ ենք ստացել»,- այս մասին Tert am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից Սեյրան…
«Վաղ առավոտից համայնքապետի կողմից հարձակումներ են եղել մեզ վրա, հարձակվել են բողոքող բնակիչների վրա, ծանր վնասվածքներ ենք ստացել»,- այս մասին Tert am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից Սեյրան Սահակյանը:
Սեյրան Սահակյանը տեղեկացրեց, որ բնակիչների վրա հարձակումներից հետո, զարթոնքցիները փակել են միջպետական երկաթուղին:
«Գյուղապետի թոռն անձամբ ինձ վրա է կրակել «վինչեսթր» հրացանով՝ ոստիկանների աչքի առաջ»,- ասաց նա: Ճշտող հարցին՝ ոստիկանները քայլեր չե՞ն ձեռնարկել, նա պատասխանեց. «Ոստիկանների ասելով՝ համապատասխան կրակողին տարել են բաժին: Ես ոտքի վնասվածք եմ ստացել, հրազենային վնասվածք, ներկա պահին Մեծամորի հիվանդանոցում եմ»: Դատախազությունից հայտնում են, որ դեպքի վայրում է Արմավիրի մարզի դատախազը, նախնական տվյալներով կան բերման ենթարկվածներ։
Լուսանկարը՝ Tert am
Տեսանյութը՝ lurer 1tv ֆեյսբուքյան էջի
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ՝ Զարթոնք գյուղում. միջադեպի առաջին կադրեր +18 lurer 1tv
Այսօր առավոտյան Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել գյուղացիների միջեւ, որի ընթացքում նրանցից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է հայտնի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մասին
Ինչպես արդեն հայտնել էինք, հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում, ինչի հետևանքով փլուզվել է հոգևոր, մշակութային կառ...
Ֆրանսիացիները ծնկաչոք «Ավե Մարիա» են երգել այրվող տաճարի մոտ
Այրվող տաճարի հարևանությամբ ֆրանսիացիները ծնկաչոք «Ավե Մարիա» են երգում։ Ֆրանսիայի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել է...
Ծեծկռտուք, քաշքշոց՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ
Երգիչ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ ծեծկռտուք ու քաշքշոց է տեղի ունեցել։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որի ձայնը ե...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0