Պատահարներ
Խոշոր վթար Սյունիքի մարզում. 2 մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց
Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Քաջարան–Կապան ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և Opel մակնիշի…
Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Քաջարան–Կապան ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ի վարորդը տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի գյուղապետ Ստեփան Պետրոսյանի որդին էր:
Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի
Նմանատիպ հոդվածներ
«Սեքյուրիթի Դրիմի» նախկին տնօրենն անջատել է Երևանի երթևեկության վերահսկման համակարգը
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը, որը մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեում հաղորդում էր տվել ընկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Բեռնատար ավտոմեքենան հայտնվել է Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց գտնվող գետնանցումի աստիճանների վրա: Դեպքը տեղի է ունեցել այս...
Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Ռուբինյանց փողոցում
Երևանի Ռուբինյանց փողոցում քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Aurora News-ի հետևորդները տեղեկացնում են, որ մահ...
Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին. Shamshyan
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 11-ին, Արմավիրի մարզո...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0