Պատահարներ
Խոշոր հրդեհ Երևանոի կահույքի արտադրամասերից մեկում. Հայտարարվել է վտանգավորության «Բիս» 1 աստիճան
Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9 -11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո�…
Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9 -11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդի խաչմերուկից դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան տանող ճանապարհահատվածի հարեւանությամբ գտնվող տներից մեկի հարեւանությամբ գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «Բիս» 1 աստիճան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջների եւ քաղաքացիների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանվեց Իսակովի պողոտայի թիվ 83 հասցեում առաջացած խոշոր հրդեհի տարածումը, որից հետո հրդեհը մեկուսացվեց եւ մարվեց ամբողջովին: Այրվել է մեծ քանակի փայտյա ապրանքներ, տանիքը, եւ այլ իրեր: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:
Նմանատիպ հոդվածներ
«Սեքյուրիթի Դրիմի» նախկին տնօրենն անջատել է Երևանի երթևեկության վերահսկման համակարգը
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը, որը մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեում հաղորդում էր տվել ընկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կրպակ սուպերմարկետում
Aurora News-ի հետևորդներից Արամայիսը հայտնում է, որ այս պահին հրդեհ է բռնկվել Քոչար-Վաղարշյան խաչմերուկում գտնվող Կրպակ...
Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Ռուբինյանց փողոցում
Երևանի Ռուբինյանց փողոցում քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Aurora News-ի հետևորդները տեղեկացնում են, որ մահ...
Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին. Shamshyan
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 11-ին, Արմավիրի մարզո...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0