Հասարակություն
Կարճևանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար
Gohar Vardanyan
259 դիտում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ համապատասխան ընկերությանը Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակով հողատարածքներ հատկացնելու գործընթացում Սյունիքի մարզի Կարճևան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ Կարճևան համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով, ի պաշտոնե լինելով համայնքի սեփականություն հանդիսացող հողատեսքերի օտարման աճուրդի կազմակերպիչ, խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, առանց աճուրդ կազմակերպելու, կազմել է դրա ընթացքի և արդյունքների վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիմքով շուրջ 32 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն օտարվել են ՓԲ ընկերությանը։
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Կարճևան համայնքի նախկին ղեկավարը, անձնական այլ դրդումներով՝ հետագայում ավելի թանկ գնով վաճառելու և օգուտներ ունենալու նպատակով, դարձյալ խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, առանց աճուրդ կազմակերպելու, կազմել է դրա ընթացքի և արդյունքների վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիմքով 0.44672 հա, 0.29718 հա և 0.63508 հա մակերեսով հողատարածքները օտարել է իրականում իր շահերը ներկայացնող աներորդուն:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019թ. ապրիլի 11-ին Կարճևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (երկու դրվագ):
Հաշվի առնելով, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերոնշյալ գործարքների ժամանակ խախտվել են տվյալ ոլորտը կարգավորող «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, մասնավորապես՝ աճուրդին մասնակցելու հայտերը կազմվել և դրանք ստորագրողներին են ներկայացվել հետին ամսաթվերով, հրապարակային սակարկություններ որպես այդպիսին չեն անցկացվել, սակայն կազմվել, ստորագրվել և շրջանառության մեջ են դրվել «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» կեղծ արձանագրություններ և Կարճևան համայնքի ղեկավարի կեղծ որոշումներ, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ առաջարկելով նախաձեռնել համայնքին պատկանող և օրենքի ու այլ իրավական ակտերի խախտմամբ օտարված 6 գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքների հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
677
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
567
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Gohar Vardanyan
1 րոպե
6,573
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում որոշ մեքենաներ մայթով են երթևեկում
Gohar Vardanyan
1 րոպե
2,264
Ավելին Հասարակություն բաժնից
Զոհվածների ծնողները հաղորդում են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
1 րոպե
1
Viva-ի վճարումները հասանելի են Իզի Փեյով, իսկ Թիմ Տելեկոմ Արմենիայի վճարումները՝ Թել-Սելով
1 րոպե
193
2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները հայտնի են
1 րոպե
704
Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
179