Հասարակություն
«Սանիտեք»-ը չի կարողանում․ Հակոբ Կարապետյանը՝ աղբամաքրման աշխատանքների մասին
Gohar Vardanyan
1 րոպե
316 դիտում
Aurora News-ը չի դադարում լուսանկարներ ստանալ Երևանի տարբեր փողոցներից, որտեղ չեն կատարվում աղբի մաքրման աշխատանքներ։
Հասկանալու համար, թե ինչո՞ւ է աղբամաքրման ոլորտում վիճակը շարունակում մնալ անմխիթար, Aurora News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ։
«Խնդրում եմ, բոլոր նկարները, որոնք ուղարկում են Aurora News-ին՝ հասցեագրեք ինձ։ Իհարկե, այնպես չէ, որ քաղաքապետն ու քաղաքապետարանը այդ վիճակից անտեղյակ են»,- մեզ հետ զրույցում նշեց պարոն Հակոբյանը։
Քաղաքապետի խոսնակը պատմեց, որ վերջերս շատ տարօրինակ դեպք է տեղի ունեցել․ «Չասեմ սաբոտաժ, բայց ինչ-ինչ հանգամանքներում չեղարկվեց մրցույթը, որի արդյունքում քաղաքապետարանը պետք է 24 նոր աղբատար մեքենա ձեռք բերեր, և նորմալ կազմակերպեր աղբահանության գործընթացը։ «Սանիտեք»-ի հետ ամենօրյա ռեժիմով քննարկումներ տարվում են, բայց պետք է արձանագրեմ, որ իրենք չեն կարողանում, չունեն այդ ռեսուրսը, մեքենաները փչացած են, անհրաժեշտ չափով գումարներ էլ չունեն նոր մեքենաներ գնելու համար, որպեսզի քաղաքի մաքրությունը հավուր պատշաճի կազմակերպեն»։
Հակոբյանի խնդիրն համարեց առաջնային, ապա հավելեց, որ վիճակը կրիզիսային է։ Քաղաքապետի խոսնակը հույս հայտնեց, որ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում խնդիրը կլուծվի, քանի դեռ տաք եղանակները չեն սկսվել։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
677
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
567
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Gohar Vardanyan
1 րոպե
6,573
Ով է «Սպայկա»-ի նոր մրցակիցը
Gohar Vardanyan
1 րոպե
4,499
Ավելին Հասարակություն բաժնից
Viva-ի վճարումները հասանելի են Իզի Փեյով, իսկ Թիմ Տելեկոմ Արմենիայի վճարումները՝ Թել-Սելով
1 րոպե
147
2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները հայտնի են
1 րոպե
518
Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
147
Դատախազությունը ներկայացրել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի սպանության գործի մանրամասները
1 րոպե
199