Հասարակություն
Փաստ. Ո՞ւմ հետ էր ավտոմաքսատանը մաքսազերծում իրականացնում Փաշինյանը. միմյանց ճանաչում էին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՊԵԿ ստորաբաժանումներ, մասնավորաբար Նորագավիթի ավտոմաքսատուն: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հերթում սպասող քաղաքացու հետ անձամբ է մասնակցել ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին, որը տևել է շուրջ 15 րոպե: Հաշվի առնելով, թե ինչքան անկաշկանդ ու մտերմիկ էր նրանց շփումը, հետաքրքրություն առաջացավ պարզել, թե ով է այդ քաղաքացին:
«Փաստ» թերթը պարզեց, որ նա նախկինում ՀՀՇ անդամ, ԳԽ պատգամավոր Արմեն Կիրակոսյանն է, ով Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք մի շարք պաշտոններ է զբաղեցրել:
Թե որքանով էր միասին շրջելու այս ընտրությունը պատահական, չափազանց դժվար է ասել, սակայն, մեր տեղեկություններով, Փաշինյանը Արմեն Կիրակոսյանին բավական լավ է ճանաչում»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0