Հասարակություն
Կալանավորվել է զորամասի հրամանատարի դեմ մահափորձ կատարած անձը
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարնը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 57-ամյա Հարություն Սարգսյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերդառնալով, բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը և Հ. Սարգսյանը դատարանից տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 5-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Տուժածն աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0