Պատահարներ
Գնդապետի եղբոր տղա ներկայացած երիտասարդը ավտոմեքենա է փախցրել
Ավտոմեքենայի առևանգման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երեկ՝ ապրիլի 7-ին, ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Լ. Թ-ից, ով…
Ավտոմեքենայի առևանգման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երեկ՝ ապրիլի 7-ին, ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Լ. Թ-ից, ով հայտնել է, որ 5 րոպե առաջ Մյասնիկյան պողոտայից՝ կենդանաբանական այգու մոտից, տաքսի ծառայությանը պատկանող Opel մակնիշի 34 ZA 133 համարանիշի ավտոմեքենան փախցրել են։
Ոստիկանության ծառայողները հայտնաբերում են Opel-ը և հետապնդելով նրան՝ կարողանում են, ժողովրդի լեզվով ասած, «կալմեջ անել» և Հյուսիսային պողոտայում ավտոառևանդիչի դեմն առնել։
Պարզվում է, որ նա Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 24-ամյա Հովհաննես Խմելյանն է։
Լրատվականի տեղեկություններով՝ վերջինս 2018 թվականի նոյեմբերին ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտված է եղել և համաներումով ազատ է արձակվել։
Վերջինս առևանգված ավտոմեքենայով տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Հետապնդման ժամանակ Հ. Խմելյանը վնասել է նաև 2 ավտոմեքենա։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Հ. Խմելյանը տարբեր մարդկանց մոտ ներկայանում է, որ ինքը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանի եղբոր տղան է, մինչդեռ, SHAMSHYAN. com-ի տեղեկություններով, նրանք 20 տարուց ավելի է՝ ոչ մի շփում չունեն միմյանց հետ։ Պարզապես Հ. Խմելյանն ամեն անգամ շահարկել է Ս. Խմելյանի անունը։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Խոշոր վթար Կոմիտասի պողոտայում. վիրավորներ կան
Այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 21:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փող...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Հետիոտնը տեղում մահացել է
Այսօր՝ ապրիլի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 46-ամյա Արսեն...
Առանձնակի դաժանությամբ սպանություն. դին այրելուց հետո սպանվածի Mercedes-ով հեռացել է
Այսօր՝ ապրիլի 8-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Արտակ Կարապետյան...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0